«ԿՈԼԼԱԺ» հրատարակչությունը ձևավորվել է 1995 թվականին: Սկզբնական շրջանում հրատարակչությունը մասնագիտացել էր տուրիստական ուղղվածության բացիկների, քարտեզների, պաստառների, բրոշյուրների տպագրության ոլորտում: 2001 թվականից սկսած հրատարակել է Հայաստանի, ԼՂՀ-ի, Երևանի սխեմատիկ քարտեզներ, իսկ ավելի ուշ (առաջին անգամ Հայաստանում) մանրամասն, շենք առ շենք սկզբունքով, Երևանի ատլասը: Մենք հեղինակ ենք ավելի քան 15 անուն քարտեզների` այդ թվում Հարավային Կովկասի, Աշխարհի, Պատմական Հայաստանի հուշարձանների և այլն:

«ԿՈԼԼԱԺ»-ը մասնագիտացել է նաև աշխատանքային և եռամսյակային օրացույցների ոլորտում և ամեն տարի անընդմեջ հրատարակում է Հայաստանի տարբեր կազմակերպությունների արտադրանքը և սպասարկման ոլորտը գովազդող գործարար օրացույց:

Տարիների ընթացքում ձեռք բերած փորձի և հմտության, ճշտապահության և որակի արդյունքում  ՙԿոլլաժ՚  հրատարակչությունը ձեռք բերեց բազմաթիվ գործընկերներ:

Հասցե` Երևան, Սարյան 4, 2-րդ տարածք 
Հեռ.` (+374 10) 52 02 17
Էլ. փոստ` collage@arminco.com